‘Շմեյխելի կարծիքով Գվարդիոլային գերագնահատում են’

1946

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը գտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլան գերագնահատված է, և անպայման խնդիրների կբախվի անգլիական ֆուտբոլում։

«Այն, ինչին նա հասել է «Բարսելոնայում»,- հոյակապ էր։ Նրա բախտը բերել էր թիմում այդպիսի խաղացողներ ունենալու հարցում, բայց նա, միևնույն է, ցուցադրեց իր խելքն այդ հաջողություններում։

Պրեմիեր լիգան միանգամայն այլ ստեղծագործություն է։ Այստեղ զգացվում է մշտական շարժում, զգում ես, որ պրոցեսը երբեք դադարում։ Նույնիսկ մարտին՝ ավարտից 12 հանդիպում առաջ, հարց ես տալիս. «Սա երբևէ կավարտվի՞։

Նա իրեն վատ չդրսևորեց մյունխենյան «Բավարիայում»։ Ես ստիպված եմ ասել «ոչ վատ»։ Իմ կարծիքով նա իրոք փոխեց հանդիսատեսին զվարճացնող թիմին, և այդ ամենին հետևելն արդեն ձանձրալի էր։

Եթե Ալեքս Ֆերգյուսոնի գլխավոր առաջնահերթությունը «Մենք մշտապես պետք է գոլեր խփելու վիճակում լինենք» կարգախոսն էր, ապա Պեպի համար դա գնդակի վերահսկողությունն էր. «Ես ուզում եմ որքան հնարավոր է երկար տիրել գնդակին»։

Այդ պատճառով էլ նրա փիլիսոփայությունը հանգում է հետևյալին. «Ես ուզում եմ որքան հնարավոր է երկար տիրել գնդակին, և ինչ-որ պահի դա հնարավորություն կտա գոլ խփել»։ Գոլերը գնդակի վերահսկողության արդյունքն են։ Սա է նրա փիլիսոփայությունը»,- Շմեյխելին է մեջբերում Sky Sports-ը։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն միայն մեկ հաղթանակ է տարել Գվարդիոլայի հետ վերջին 10 խաղերում’
Հաջորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. Մոուրինյոյի հետ կրկին կհաղթենք’