‘Շմեյխել. «Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տիտղոս նվաճել»’

809

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը գնահատել է թիմի խաղն ու չեմպիոնության հնարավորությունները։

-Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տիտղոս նվաճել։ Չեմ կարծում, թե թիմը դրա համար բավականաչափ լավն է։ Նրանք բավականություն չեն ստանում իրենց նվաճած ֆուտբոլից։ «Լիվերպուլի» դեմ խաղում նրանց բախտը ժպտաց, որ կարողացան երեք միավոր վաստակել։

Դե Խեան բացառություն էր, նա իրոք լավ խաղաց։ Նա առանցքային դեր կատարեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղի մեջ մնա։ Իսկ երբ դու ունես համաշխարհային կարգի խաղացող, ինչպիսիսն Ռունին է, ապա ինչ-որ բան կարող է տեղի ունենալ։ Այդպես էլ եղավ՝ խաղի այդ երկու հաջող պահերը։

Վան Գալը շատ ոգևորված ասում է, որ իրենք արել են այն, ինչի վրա աշխատում էին մարզումների ժամանակ. նա գովում է ինքն իրեն, բայց եթե սա այն խաղաոճն է, որ պետք է ունենա «Մանչեսթեր Յունայթեդը», ապա ես չեմ կարծում, թե նրանք կարող են հաղթել առաջնությւոնում, քանի որ այդ դեպքում պետք է, որ նրանց բախտը բերի յուրաքանչյուր խաղում,-ասել է Շմեյխելը։

Նախորդ հոդվածը‘Ալենիչև. «Օզբիլիսն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել»’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում’