‘
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն մտադիր է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսսիայում»։ Այս մասին հաղորդում է «Bild»-ը։
Դորտմունդյան ակումբում Շյուրլեին դիտարկում են որպես Հենրիխ Մխիթարյանին փոխարինողի․ Հայաստանի ազգային հավաքականի ավագն առաջիկա օրերին տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Վերոնշյալ պարբերականը գրում է, որ «Բորուսսիայի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում, սակայն մանրամասները գաղտնի են պահվում։ Անձամբ Շյուրլեն ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել այս տեղեկատվությունը։
«Այս թեմայով ոչինչ չեմ ցանկանում ասել»,-նշել է Շյուրլեն։
Հավելենք, որ ավելի վաղ «Վոլֆսբուրգի» սպորտային տնօրեն Կլաուս Ալոֆսը հայտարարել էր, որ Շյուրլեի տրանսֆերը վաճառելու մտադրություն չունեն։
‘