‘Շները իրավախախտին խանգարել են թափանցել Սպիտակ տուն’

1037

Վաշինգտոնում իրավախախտը փորձել է թափանցել Սպիտակ տուն, սակայն նրան խանգարել են շները:

Տղամարդուն հաջողվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրի ցանկապատն անցնել հյուսիսային կողմից, բայց նրա վրա հարձակվել են շները: Տղամարդը հասցրել է ոտքով հարվածել շներից մեկին, բայց մյուսը ամուր բռնել է նրան, մինչև որ հատուկ ծառայության գործակալները տեղ են հասել ու ձերբակալել չարագործին, փոխանցում է ANC News-ը:

Հետաքննություն է տարվում, միջադեպի վայրը փակ է կողմնակի անձնաց համար:

Հոկտեմբերի 1-ին, Սպիտակ տան տարածք մուտք գործելու մի քանի դեպքերի պատճառով, հրաժարական տվեց ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավար Ջուլյա Փիրսոնը: Պաշտոնակատար է նշանակվել Ջոզեֆ Քլենսին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին սպառնում էր ցած նետվել Կիևյան կամրջից’
Հաջորդ հոդվածը‘ Ղարաբաղյան հակամարտությունը Գերմանիայի ուշադրության կենտրոնում է. Գերմանիայի ԱԳՆ’