‘
Մոսկվայի հասարակական և մշակույթի շատ գործիչներ ընտրությունների նախօրյակին սկսել են գովաբանել գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին և շնորհակալություն հայտնել նրան:
Գովաբանությունների հեղեղի արձագանքը եղել է ծաղրը: «Շնորհակալություն Սոբյանինին» արտահայտությամբ մոսկվացիները մրցում են միմյանց հետ սրամտության հարցում և քաղաքապետին շնորհակալություն են հայտնում ամեն ինչի համար: Ահա մի քանի օրինակ սոցցանցերի գրառումներից.
«Այսօր Մոսկվայում տաք եղանակ է, դրա համար շնորհակալություն Սոբյանինին »:
«Այսօր սեքսով եմ զբաղվել: Օրգազմի ժամանակ ասացի՝ «Շնորհակալություն Սոբյանինին»: Զուգընկերս վեր կացավ ու դուրս գնաց: Կես ժամ հետո բերեց սուշի, վարդեր և նոր էլեկտրական ինքնագլոր: Հարցրեց՝ գնա՞նք քշենք Մոսկվայում: Ասացի՝ հա»:
«Շնորհակալ ենք Սոբյանինին՝ ցերեկի ու գիշերի համար, որդու և դստեր համար»:
«Շնորհակալ եմ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին նրա համար, որ այսօր կարտոֆիլ տապակեցի, ու այն չփլվեց, փափուկ ու կարմիր ստացվեց: Ո՜նց է բախտներս բերել քաղաքապետի հարցում, տղերք»:
Փոխանցում է BBC-ն:
‘