‘Շնորհավորանք՝ Աշոտ Սարգսյանին’

2062

Այսօր Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, պատմաբան եւ պարզապես հրաշալի մի անձնավորության՝ Աշոտ Սարգսյանի ծննդյան օրն է: iLur.am-ի ողջ խմբագրակազմը շնորհավորում է շատ սիրելի պարոն Սարգսյանին, մաղթում առողջություն, երկարակեցություն: Մաղթում ենք, որ մեր օրերում այլեւս շատ քիչ հանդիպող ձեր ազնվությամբ, անսպառ էներգիայով եւ աշխատասիրությամբ ապագայում էլ շարունակեք օրինակ ծառայել երիտասարդների համար: Ինչպես ասում են՝ մեր գլխից անպակաս լինեք, մեր սիրելի պարոն Սարգսյան: Ձեզ նման մարդիկ մեր հասարակությանն ուղղակի անհրաժեշտություն են՝ օդի ու ջրի պես: Դուք լավ մարդու իրական՝ կենդանի օրինակ եք, եւ մենք պարտավոր ենք ձեզանից սովորել ու սովորել: 

Սիրով եւ հարգանքով՝ iLur.am-ի աշխատակազմ: 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» հաղթեց «Տոտենհեմին», «Մանչեսթեր Սիթիին»՝ «Սանդերլենդին», այլ արդյունքներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կժամանի Ուրուգվայի փոխնախագահը’