‘Շնորհավոր ծնունդդ, Վանո’

1753

Արդեն քանի՜ տարի քո ծննդյան օրը մամուլն ու սոցիալական ցանցերը լցվում են քո պատմվածքներով, քո խոսքերով, քեզնից մեջբերումներով, իրականացված քո կանխատեսումներով։ Ու հեռակա շնորհավորանքներով։ Դու հայրենիքում չես, որովհետեւ այդ հայրենիքը մանրամասն սիրելու քո համառությամբ փորձեցիր թույլ չտալ, որ «կովերը մտնեն հայոց լեզվի տաճարը», որովհետեւ արձանագրեցիր, որ Հայաստանում եկել է «գյադաների ժամանակը»։Ձգվեց այդ ժամանակը, նույնիսկ վերաճեց ավելի վատ ժամանակների, որի համար քո դիպուկ բնորոշումը մեղմ է այլեւս։

Շնորհավոր ծնունդդ, Վանո։ Ափսոս այն տարիները, որ տասնյակ մարգարիտներով պիտի զարդարեին հայ գրականությունը։ Ափսոս այն տարիները, որ պիտի նվիրվեին հայրենիքը արոտավայր կամ պատմական դարձնողների դեմ կռիվ տալուն։

Ափսոս, ինչ որ անցել է։ Բայց ինչպես ամեն ինչ, այնպես էլ «գյադաների» ժամանակն ու դրանից ավելի վատը ունի իր վերջը, որ մոտեցել է։ Դու անպայման կլինես մանրամասն սիրելու արժանի քո Հայաստանում, դեռ ժամանակ կունենաս հատուցելու մնացյալ քո պարտքը հայ գրականությանը, մասնակցելու կովերից ազատված տաճարը մաքրելուն ու վայելելու նրա սրբազան խորհուրդը։

Հայ Ազգային Կոնգրես

Նախորդ հոդվածը‘Սկանդալ. Յուրի Վարդանյանը խաբել է կառավարությանը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զինվորների զանգվածային թունավորման փաստով նյութեր են նախապատրաստվում’