Շոլց․ Ուկրաինան պատերազմի հետևանքները կզգա հարյուր տարի

123

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է պատերազմի հետևանքներն զգալ դեռ հարյուր տարի էլ, որովհետև շատ քաղաքներում հսկայական թվով չպայթած ռումբեր կան։

«Ուստի մենք պետք է միասին աշխատենք վերականգնման ուղղությամբ»,- Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շոլցը։

Կանցլերը նաև հիշեցրել է, որ Գերմանիայում  Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբեր են հայտնաբերվում մինչ օրս։

Չորեքշաբթի երեկոյան Շոլցը հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդել է ԳԴՀ կառավարության մամուլի ծառայությունը, Շոլցը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի մահվան կապակցությամբ, նաև Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցեր։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըSiemens-ը հեռանում է Ռուսաստանից
Հաջորդ հոդվածըԶելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար