Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության վերականգնումը Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։
Կանցլերը նման կարծիք է հայտնել երկուշաբթի, Գերմանական էկոնոմիկայի արևելյան կոմիտեի 70-ամյակի արարողության ժամանակ։
Շոլցը նշել է, որ նույնիսկ Ուկրաինայում հիմա կատարվող դեպքերի ավարտից հետո Ռուսաստանը կմնա եվրոպական մայրցամաքի խոշորագույն երկիրը, հետևաբար՝ անհրաժեշտ է այդ ժամանակ պատրաստ լինել։ «Պարզ է մի բան․ այն հարաբերությունները, որ մենք ունեցել ենք, հիմա կրճատվել են»,- նրա խոսքն է մեջբերում DPA գործակալությունը։
«Սակայն Ռուսաստանը, երբ պատերազմը ավարտվի, և ՌԴ քաղաքացիները, որոնք իրենց համար այլ ապագա են ցանկանում, նույնպես պետք է հնարավորություն ունենան վերսկսելու տնտեսական համագործակցությունը մեկ այլ ժամանակ։ Միայն ո՛չ հիմա։ Տվյալ պահին մենք խստացնում ենք պատժամիջոցները»,- ասել է Շոլցը։
Փոխանցում է tass.ru-ն։