Շոյգուի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցման առիթը «հատուկ գործողությունը» չէ

172

Այն պնդումները, թե ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար առիթ է ծառայել Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործղությունը», կեղծիք են, քանի որ այդ երկրները տարիներ շարունակ մոտենում էին դաշինքին, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն միջազգային անվտանգության Մոսկովյան համաժողովում։

«Վերջին ժամանակները ՆԱՏՕ-ն նախաձեռնել էր դաշինքի ընդարձակման նոր փուլ՝ ի հաշիվ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության ռազմական դաշինքին։ Այն պնդումները, թե դրա համար առիթ է դարձել ռուսաստանյան հատուկ գործողությունը, իրականությանը չեն համապատասխանում։ Գործնականում՝ այդ երկրների մերձեցումը դաշինքին շարունակվում էր երկար տարիներ»,- ասել է ռուսաստանյան բանակի գեներալ Շոյգուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇոյգու․ ՆԱՏՕ-ն գլոբալ գերիշխանության է հավակնում
Հաջորդ հոդվածըԱնհետ կորածներն 8-ն են