Շոյգուն առաջարկել է Ռուսաստանում բարձրացնել զորակոչային տարիքը

626

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է փուլ առ փուլ մեծացնել զորակոչային տարիքը՝ բանակ զորակոչել 21-ից 30 տարեկաններին, այլ ոչ թե 18-ից 27 տարեկաններին, ինչպես հիմա է։

Այդ մասին Շոյգուն հայտարարել է պաշտպանության նախարարության կոլեգիայում՝ դիմելով նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Զինված ուժերի համալրման համար փուլ առ փուլ բարձրացնել քաղաքացիների զորակոչային տարիքը՝ 18-ից այն հասցնելով 21, և բարձրացնել առավելագույնը մինչև 30 տարեկան»,- ասել է նախարարը։ Ծառայության ժամկետն անփոփոխ է մնում՝ մեկ տարի։

Բացի այդ, նա առաջարկել է ժամկետային զինծառայողներին թույլ տալ պայմանագիր կնքել ծառայության առաջին իսկ օրվանից։

Ռուսաստանի զինված ուժերի թվակազմը Շոյգուն ցանկանում է հասցնել 1,5 մլնի, ընդ որում՝  որպեսզի պայմանագրայինների թիվը նրանց մեջ լինի 695 հազար։

Շոյգուի ելույթից հետո Պուտինն ասել է, որ համաձայն է նրա նախաձեռնություններին, և առաջարկել է դրանք քննարկել փակ ռեժիմով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը2022թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը
Հաջորդ հոդվածըԻլոն Մասքը, այնուամենայնիվ, կհեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից