Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում զորքերի միավորված խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո հրաման է տվել ռուսաստանյան զորքերը ներխուժման առաջին օրերին օկուպացված Խերսոնից տեղափոխել Դնեպրի ձախ ափ։
Գեներալ Սուրովիկինն իր զեկույցը սկսել է ռուսաստանյան բանակի հաջողությունների մասին պնդումներով։
Շոյգուն նշել է, որ Խերսոնի ուղղությամբ պաշտպանությունը կայուն է, բայց «կան առանձնահատկություններ»։ Սուրովիկինը թվարկել է հենց այդ առանձնահատկությունները՝ Խերսոնը հանձնելու առաջարկն անելուց առաջ։ Գեներալը նշել է, որ «ավելի նպատակահարմար է պաշտպանական դիրքեր գրավել Դնեպրի ձախ ափին, զորքերը աջ ափին պահելը հեռանկարային չէ»։
Չորեքշաբթի ցերեկը զինվորական բլոգերները ուշադրություն են դարձրել, որ Խերսոնում վարչական շենքերի վրայից հանվում են Ռուսաստանի դրոշները։
Փոխանցում է BBC-ն։