‘Շոյգու. Գյումրիի ռազմաբազայի հրամանատարի խոսքն աղավաղված է’

801

Նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկիի հայտնի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ պաշտոնաթերթին տված հարցազրույցում բարձրաստիճան զինվորականը վստահեցրել էր, որ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը ռազմական ճանապարհով վերականգնելու փորձի դեպքում 102-րդ ռազմակայանը կարող է միջամտել ռազմական գործողություններին` համաձայն ՀԱՊԿ շրջանակներում կնքված համաձայնագրերի»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խնդրել է մեկնաբանել այս հայտարարությւոնը: Նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուն ի պատասխան նշել է, որ Ռուզինսկիի խոսքերն աղավաղվել են: «Ամենայն հավանականությամբ, դա լրագրողի սխալն էր», — ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նշել է Շոյգուն:

Նախորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյանը պատմում է, թե ինչպես շրջանառության մեջ դրվեց ՀՀ դրամը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանի գիրքը՝ ճապոներեն’