‘
Օսկարակիր դերասան Շոն Փենը տարբեր կերպարներ է մարմնավորել՝ միասեռական քաղաքական գործիչ «Հարվի Միլկե» ֆիլմում, ավազակախմբի ղեկավար, նացիստների դեմ պայքարող ռոքերի եւ այլն: Նա այժմ մտադիր է փորձել ուժերը էքշն ժանրում:
Դերասանն այժմ բանակցություններ է վարում «Զենքի նկատմամբ հակում» ֆիլմի գլխավոր դերի համար: Դա Մարտին Տերյեի՝ արտասահմանում աշխատող օպերատիվ գործակալի մասին պատմություն է. նրա ծառայություններից իր գործատուն հրաժարվել է, եւ նա այժմ ստիպված է «մուկն ու կատու» խաղալ ողջ Եվրոպայով մեկ:
Այս պահին Silver Pictures ընկերությունը, որը հանդիսանում է ֆիլմի արտադրողը ոչ միայն գլխավոր դերակատար, այլեւ դեռեւս գլխավոր ռեժիսոր է փնտրում
‘