Շոտլանդացի երկրպագուները նվիրաբերություն են կատարել աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնին

461

Շոտլանդիա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։

Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։

Արդյունքում, կենտրոնին է փոխանցվել շուրջ 4 հազար ֆունտ սթերլինգ գումար:

«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին իրենց ազգային պարերով»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Երկրպագուական այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։

Նախորդ հոդվածըՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել տասնյակ բրիտանացիների, այդ թվում՝ BBC-ի լրագրողների դեմ
Հաջորդ հոդվածըՀամաշխարհային եւ հայկական ֆուտբոլի լեգենդները խաղացին ոչ ոքի՝ 8։8