‘Շոտլանդիայի եպիսկոպոսական եկեղեցին թույլատրել է համասեռական ամուսնությունները’

2528

 

Շոտլանդիայի եպիսկոպոսական եկեղեցու սինոդը քվեարկել է համասեռական ամուսնությունները թույլատրելու օգտին: Սա Անգլիկանյան միության առաջին եկեղեցին է Բրիտանիայում, որը նման որոշում է կայացրել: Այդ որոշման օգտին քվեարկել է սինոդի անդամների երկու երրորդը:

Սինոդի որոշման համաձայն՝ եկեղեցում պսակվել կարող են ոչ միայն Շոտլանդական եպիսկոպոսական եկեղեցու հետևորդները, այլև Անգլիկանյան եկեղեցու ցանկացած ճյուղի հետևորդներ: «Վերացնելով գենդերային տարբերակումները մեր ամուսնական կանոններից՝ մեր եկեղեցին հաստատում է, որ համասեռական զույգերը ոչ միայն ամուսնանում են, այլև պսակվում են Աստծու աչքի առաջ»,- հայտարարել է Շոտլանդական եպիսկոպոսական եկեղեցու գլխավոր եպիսկոպոս Դևիդ Չիլինգվորթը: Ընդ որում՝ նա շեշտել է, թե քանի որ որոշումը միաձայն չի ընդունվել, հոգևորականներին չեն ստիպի, իրենց կամքին հակառակ, պասակադրության ծեսեր անցկացնել:

Սինոդի որոշումը ողջունել են ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները:

Համասեռ ամուսնությունները Շոտլանդիայում օրինականացվել են 2014 թ., սակայն քրիստոնեական եկեղեցիներից ոչ մեկը չէր պաշտպանել այդ որոշումը: Մասնավորապես, այդ որոշման դեմ էին հանդես եկել Շոտլանդիայի Եկեղեցին և Հռոմի կաթոլիկ եկեղեցին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Քոմին Թրամփին մեղադրել է ստախոսության և ՀԴԲ-ին զրպարտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Քաթարը խոստացել է «չհանձնվել»’