‘Շոտլանդիայի կառավարության ղեկավարը հրաժարվեց պաշտոնից’

1066

Շոտլանդիայի առաջին նախարար, Ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդը պաշտոնապես լքեց պաշտոնը: Նոյեմբերի 19-ին երկրի խորհրդարանը կքվեարկի այդ պաշտոնում նոր թեկնածուի օգտին, փոխանցում է BBC News-ը:

Նախարարի պաշտոնում իր վերջին ելույթում Սալմոնդը հայտարարել է, որ պաշտոնը լքում է «լավատեսության և համոզվածության զգացումով»: «Ես վստահ եմ, որ նոր առաջին նախարարը դառնալու է երևելի քաղաքական գործիչ, բայց ամենից ավելի հավատում եմ Շոտլանդիայի ժողովրդի իմաստնությանը և տաղանդին»,- ասել է Սալմոնդը:

Որպես իր ժառանգորդ՝ նա առաջարկել է կառավարության ղեկավարի տեղակալ Նիկոլա Սթերջենին: Եթե խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը, ապա Սթերջենը կդառնա Շոտլանդիայի կառավարության առաջին կին ղեկավարը:

Պաշտոնից հեռանալու իր որոշման մասին Սալմոնդը հայտարարել էր դեռևս սեպտեմբերի 19-ին՝ անկախության հանրաքվեում պարտությունից հետո: Անկախության հանրաքվեն Շոտլանդիայում անցկացվել է 2014 թ. սեպտեմբերի 18-ին: Հանրաքվեի մասնակիցների մոտավորապես 55 տոկոսը քվեարկեց Շոտլանդիան Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացավ, որ երկրի լիազորությունները կընդլայնվեն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 350 հազ.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Իրանի դեսպանը դժգոհ է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակից ‘