‘
Շոտլանդիայի առաջին նախարար, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը Էդինբուրգում հրաժարական է տվել անկախության հանրաքվեում պարտություն կրելուց հետո:
Սալմոնդը լրագրողներին հայտարարել է, որ լքում է Շոտլանդիայի առաջին նախարարի, ինչպես նաեւ Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնները:
«Իմ՝ որպես առաջնորդի ժամանակն ավարտվել է, սակայն Շոտլանդիայի համար գործընթացը շարունակվում է, եւ մեր երազանքը երբեք չի մեռնի», հայտարարել է Ալեքս Սալմոնդը: Փոխանցում է euronews-ը:
‘