‘
Շոտլանդիայում դեպի անկախություն տանող նոր հանրաքվեի առաջին քայլն է կատարվել. իշխանությունները մինչև 2021 թ. կրկնակի հանրաքվե անցկացնելու օրինագիծ են ներկայացրել:
Օրինագծում նշվում է, որ քաղաքացիները կարող են ընտրություն կատարել brexit-ի և անկախության միջև: Փաստաթղթում ընդգծվում է, որ brexit-ի քննարկումների ընթացքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները Շոտլանդիայի նկատմամբ արհամարհանք են դրսևորել:
ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ հանրաքվեում շատլանդացիների մեծ մասը քվեարկել է Եվրամիությունից բաժանվելու դեմ: Դրանից երկու տարի առաջ՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ նախորդ հանրաքվեում, տեղացիների 55 %-ից ավելին դեմ է քվեարկել Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի դուրս գալուն:
Փոխանցում է euronews-ը:
‘