‘Շոտլանդիան կառանձնանա՞ Մեծ Բրիտանիայից 2016թ. մարտի 24-ին’

732

Եթե շոտլանդացիները 2014թ սեպտեմբերի 18-ին նախատեսված հանրաքվեով որոշեն առանձնանալ Մեծ Բրիտանիայից, ապա 2016թ մարտի 24-ին արդեն Շոտլանդիան կարող է հռչակել իր անկախությունը: Այս մասին ասվում է շոտլանդական իշխանությունների կողմից կազմված փաստաթղթում, որը կրում է «Սպիտակ գիրք» անվանումը:

«Սպիտակ գիրքը», որը նկարագրում է անկախ պետության վերածման Շոտլանդիայի հեռանկարները, որպես շոտլանդական անկախ պետության առաջնահերթություններ է հռչակում տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումն ու օրինակությունը:

Փաստաթղթթի ամբողջությամբ կհրապարակվի վաղը, նոյեմբերի 26-ին:

Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Ստարջոնը նշել է. «Անկախության ձեռքբերման այս ձեռնարկը կլինի նույնաբովանդակ մյուս փաստաթղթերից ամենահասկանալին և լիարժեքը»: Նրա խոսքերով այդ «ուղեցույցը» կիրառելի է ոչ միայն Շոտլանդիայի համար, այլեւ մյուս երկրների համար, որոնք կձգտեն հասնել անկախության:

Ստարջոնը ընդծել է, որ 670 էջանոց այդ փաստաթուղթը գրվել է ամենաընդարձակ լսարանի համար և շոտլանդացիներին կոչ է արել ծանոթանալ այդ փաստաթղթի հետ, համեմատել ծրագրում մատնանշվող Շոտլանդիայի զարգացման ծրագիրը՝ զարգացման այլ տարբերակների հետ և կազմել սեփական կարծիքը դրա վերաբերյալ:

Նշենք, որ անկախության հռչակման օրը մարտի 24-ին նշանակելը խորհրդանշական բնույթ է կրում. հենց 1603թ-ի մարտի 24-ին կնքվեց այսպես կոչված «Թագերի միությունը», որը միավորեց Անգլիան և Շոտլանդիան տոհմնային ունիայում, որի շրջանակներում երկու թագավորությունները հարյուր տարուց ավել մնացին անկախ:

Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ դեռ հանրաքվեից առաջ անկախության հռչակման օրը նշանակելը թուլացնում է շոտլանդական Խորհրդարանի դիրքերը առանձնացման հարցերով բանակցություններում:

Շոտլանդիայի հարցերով բրիտանական նախարարությունը հայտարարել է. «Շոտլանդիայի բնակիչները դեռ չգիտեն պայմանները, որոնցով կիրականացվի առանձնացումը, սակայն Մեծ Բրիտանիայի մյուս հատվածին, ինչպես նաև ԵՄ 28 անդամներին և ՆԱՏՕ-ին հասկանալի է, որ շոտլանդական կառավարության համար առավել կարևոր է ոչ թե գործը, այլ՝ օրը»:

Իսկ Շոտլանդիայի հարցերով քարտուղար, բրիտանական խորհրդարանի անդամ Ալիստեր Կարմայքլը BBC-ի հետ զրույցում նշել է, որ Շոտլանդիայի շատ բնակիչներ Միացյալ Կառավարության գոյությունը ընդունում են որպես փաստ: «Այն, ինչի հետ մենք ստիպված կլինենք բախվել շատ իրական վտանգ է պարունակում ամբողջ Միացյալ Թագավորության ապագայի համար»,- նշել է Շոտլանդիայի հարցերով քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘ Իրանի դեսպան. Եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը ուղերձ է հղել. Ես ստիպված եմ գնալ ոչ հեշտ լուծումների’