‘
Նախնական տվյալներով՝ Շոտլանդիայում երեկ անցկացված հանրաքվեի ժամանակ ինքնիշխանությանը կողմ է քվեարկել ընտրողների 44.5%-ը, դեմ՝ 55.4%-ը: Ինչպես հաղորդում է BBC-ն, քվեարկության արդյունքները կհրապարակվեն տեղական ժամանակով ժամը 7-ին: Ընտրողները պետք է ընդամենը «այո» կամ «ոչ» պատասխանեին «Արդյոք Շոտլանդիան պե՞տք է լինի անկախ պետություն» հարցին:
Նշենք, որ 32 շրջաններից անկախությանը դեմ է քվեարկել 1 մլն 397 հազար ընտրող, կողմ՝ 1 մլն 176 հազար:
‘