‘Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցի շուրջ հանրաքվեն կանցկացնի 2014 թ.’

722

Շոտլանդիան մտադիր է Միացյալ Թագավորությունից անկախանալու հարցի շուրջ հանրաքվե անցկացնել 2014 թվականին: Այդ մասին հայտնել է բրիտանական կառավարությունում Շոտլանդիայի գործերի նախարար Դևիդ Մանդելը:

«Լոնդոնը հանրաքվե անցկացնելու լիազորությունները փոխանցում Շոտլանդիայի խորհրդարանին, որի ընթացքում բնակչությանը կառաջարկվի պատասխանել միայն մեկ հարցի, այդ հարցը ձևակերպվելու է այսպես. «Պետք է արդյոք Շոտլանդիան մնա Միացյալ Թագավորության կազմում, թե պետք է դուրս գա այնտեղից»:

Եթե հանրաքվեի նախաձեռնողները հաղթանակ տանեն, Շոտլանդիան արդեն 2016 թվականին լիովին ինքնուրույն պետություն կդառնա Միացյալ Թագավորության կազմում ավելի քան 300 տարի գտնվելուց հետո:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան ԵՄ-ում մնալու շուրջ հանրաքվե կանցկացնի ‘
Հաջորդ հոդվածը‘Գոմեշի մսի գործով պաշտոնանկ արված շտաբի պետի տեղակալի դեմ մեղադրանք չի առաջադրվել ‘