Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի շոտլանդացիներին։ Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը, օգնականներն են Մաքսիմիլիան Վայսն ու Ջասմին Սանբանովիչը։ Չորրորդ մրցավարն է Կրիստոֆեր Յագերը։
Շոտլանդիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։