‘Շումախերը դուրս է եկել կոմայից’

832

Ֆորմուլա-1-ի նշանավոր ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից: Այդ մասին հաղորդում է Bild-ը՝ հղում անելով ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմին:

Շումախերի ներկայացուցիչը հայտնել է, որ աշխարհի յոթնակի չեմպիոնը արդեն կոմայի մեջ չէ և Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, նա արդեն արձագանքում է ձայներին և շփմանը:

«Շումախերն այլևս կոմայի մեջ չէ: Նրան Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխել են այլ բուժհաստատություն՝ վերականգնման համար,- ասվում է Կեմի պաշտոնական հայտարարության մեջ:- Միխայելի ընտանիքը շնորհակալություն է հայտնում Գրենոբլի հիվանդանոցի բժիշկներին, բուժքույրերին, թերապևտներին, ինչպես նաև՝ դեպքի վայրում առաջին օգնություն ցուցաբերած մարդկանց»: Նա «նշանակալի» է գնահատել մարզիկի փրկության համար արված աշխատանքը:

Ըստ ИТАР-ТАСС-ի՝ հայտնի չէ, թե որտեղ է այժմ բուժվում Շումախերը: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նրան տեղափոխել են Շվեյցարիայի վերականգնողական կենտրոններից մեկը:

Բժիշկների կանխատեսումներով՝ եթե Շումախերը ողջ մնա, ուղեղի վնասվածքի հետևանքները կմնան մինչև կյանքի վերջը:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Խաչատրյանի անվան մրցույթի արդյունքներ. 1-ին տեղն ազատ մնաց’