‘
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որ 2013 թ. դեկտեմբերին դահուկ քշելիս գլխի վնասվածք էր ստացել, ողջ կյանքում հաշմանդամ կմնա, գրում է շվեյցարական 20minuten պարբերականը՝ հղում անելով Ցյուրիխի հիվանդանոցից մեկի նյարդավիրաբույժ Էրիխ Ռիդերերին:
«Ինչպիսին է Շումախերի ապագա՞ն: Նա ընդմիշտ հաշմանդամ կմնա, միշտ կախված կլինի ուրիշ մարդկանց օգնությունից: Ես շատ կցանկանայի սխալված լինել, սակայն գործնականում շանսեր չկան, որ նման վնասվածքները կարող են անհետ անցնել: Շումին կես տարի հիվանդանոցում է, նրա մկանները լիովին ձևախեղվել են և խիստ վնասվել: Մարդիկ կսարսափեին, եթե նրան տեսնեին հիմա: Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, քանի որ տեսել եմ հիվանդների, ովքեր անցել են այս ամենի միջով: Նա այժմ անճանաչելի է», եզրափակել է բժիշկը:
Փոխանցում է gazeta.ru-ն:
‘