‘Շումախերի բուժման վրա տարեկան ծախսվում է 6 մլն եվրո’

2769

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժման վրա ամսական ծախսվում է 500 հազար եվրո,- այդ մասին տեղեկացնում է «Le Parisien»-ը։

Դրա հետ մեկտեղ լեգենդար ավտոարշավորդի առողջական վիճակը չի լավանում։ Աղբյուրի համաձայն՝ կարիերայի ընթացքում գերմանացին վաստակել է մոտ 715 մլն եվրո։ Այս պահին այդ գումարը բավական է, սակայն Շումախերի հարազատները վաճառքի են հանել 11.2 մլն արժողությամբ Ferrari FXX-ը։

Նրա անձնական քաշը կազմում է 45 կիլոգրամ, ինչը 25-ով պակաս է նրա նորմալ քաշից։

Հիշեցնենք, որ Շումախերը 2013 թվականի դեկտեմբերին Ալպերում դահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք եւ որոշ ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոնը համաձայնել է օգնել «Յունայթեդ»-ին’
Հաջորդ հոդվածը‘Qatar Masters. Վլադիմիր Հակոբյանը գրավել է 13-րդ տեղը’