‘Շումախերի օդանավը վաճառքի է դրվում 20 մլն եվրոյով’

823

Լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի կինը՝ Կորիննան, մտադիր է վաճառքի հանել ամուսնու Falcon 2000EX օդանավը, գրում է Bild-ը:

Օդանավը նախատեսված է ութ հոգու համար և կարողանում է բացել ժամում 920 կմ արագություն: Նրա սկզբնական գինը 25 միլիոն եվրո է, սակայն Շումախերի ընտանիքը պատրաստ է այն վաճառել 20 միլիոնով: Ինքնաթիռի թևերից մեկի վրա ավտոարշավորդի անվան սկզբնատառերն են դաջված:

2013 թ. դեկտեմբերին Միխայել Շումախերը վնասվածք ստացավ լեռնադահուկային առողջարանում, որից հետո ենթարկվեց գլխուղեղի վիրահատության: Բժիշկները մարզիկին արհեստական կոմայի մեջ գցեցին, որում նա մնաց գրեթե վեց ամիս: Ներկայումս նրան դուրս են գրել հիվանդանոցից, և նա վերականգնման կուրս է անցնում: Փոխանցում է rbk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը շնորհակալ է Ժիրինովսկուն՝ «Россия-24» հեռուստաալիքով հայտնած մտքերի համար’
Հաջորդ հոդվածը‘Ջ.Փայեթ. Յացենյուկի կառավարությունը շատ բան է արել՝ պետության կառավարման մեջ սխալներն ուղղելու համար’