‘Շուշան Պետրոսյանի ամուսինը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել’

1015

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 համարանիշի ավտոմեքենան և 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի ԱԱ 008 համարանիշի մոտոցիկլետը:

Վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներ է ստացել և բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Կայքը հայտնում է, որ Ա. Հարությունյանը, ով, ի դեպ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինն է,  աշխատում է Մաքսային պետական եկամուտների կոմիտեում: 

Նախորդ հոդվածը‘Թանկացումներ՝ «հօգուտ ժողովրդի». Ցինիզմ՝ առանց սահմանների ‘
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը կրկին փող է պահանջում. հիմա էլ 42 մլն դրամ՝ ամբաստանյալներից’