‘Շուշան Պետրոսյան. «Հայաստանի ձայնի» ժյուրիում կան մարդիկ, ովքեր մասնակիցներից շատ ավելի վատ են երգում’

1535

Այս «Դը վոյսին» ինչպե՞ս եք վերաբերվում՝ «Հրապարակը» հարցրել է նախորդ «Դը վոյսի» ժյուրի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Վա՛տ, շատ վատ»:

Ինչո՞ւ: «Որովհետև երգիչների հետ աշխատանքի ձևը դուրս չի գալիս: Իմ սկզբունքը հետևյալն է. անցած տարվա երկրորդ նախագծին ես երբեք չեմ կարևորել, թե ում խմբից է երգիչը, եթե ուզում եք անկեղծ՝ ես հիմա ուղղակի չեմ նայում այդ նախագիծը, որովհետև ժյուրիում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ պրոյեկտին մասնակցող երգիչները»:

Եվա Ռիվասի՞ն նկատի ունեք, ինքն էլ երկար ոտքեր, այլ բարեմասնություններ ունի: «Կներեք, սակայն կանայք իմ թուլությունը չեն… աշխարհի որ երկրում այս նախագիծը եղել է, միանշանակ, շատ բարձր ռեյտինգ է ունեցել: Կարծում եմ՝ պետք է ժյուրիում պրոֆեսիոնալներ նստած լինեին»:

Նախորդ հոդվածը‘Ռուբլու արժեզրկման պատճառով արտահանումը կրճատվում է. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքի փոխարժեքը. «ՉԻ»’