‘Շուշիի առանձնակի գումարտակի հայտարարությունը’

1447

Այսօր հողին  հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի   նենգաբար սպանության լուրը ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ և զայրույթ:

Դավադիր գնդակը, ինչը կարող էր արձակվել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից  ֆիզիկապես հեռացրեց Հայոց  Ազատամարտի նվիրյալներից  մեկին: Կրկին սպանվել է ազնիվ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նվիրված հայորդի: Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք: Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են: ՇԱԳԱՄ-ը  հետամուտ է լինելու նախաքննության ընթացքին,  հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողներին և պատվիրատուներին օրենքով նախատեսված  առավելագույն պատժի իրականացմանը:

ՇԱԳԱՄ-ը  խորը վշտով ցավակցում  է Հրաչ Մուրադյանի  ընտանիքին, մերձավորներին, հարազատներին և ընկերներին:

«ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն հիացած է Մխիթարյանի խաղից’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ է քաղաքապետանը նստարաններ ձեռք բերել առանց մրցույթ հայտարարելու’