‘Շուշիի գերժամանակակից ռազմական ուսումնարանում կսովորեն տարբեր ազգությունների ներկայացուցիչներ’

767

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Ուումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:

Հաշվի առնելով ցուցաբերված հետաքրքրությունն ու ստացված հայտերը, ուսումնարան ընդհանուր հիմունքներով ընդունվելու իրավունք կունենան ազգությամբ լեզգինները, թալիշները, ավարները, ցախուրներն ու թաթերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապագա ուսումնարանի մասին պատմող տեսաֆիլմ:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում «հեղափոխության պատասխանատու» է հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում ուշադրություն է հրավիրել Բաքվի «խավիարային դիվանագիտության» վրա’