‘
Համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, մոտ ապագայում աշխարհում թոշակառուների թիվը կգերազանցի երեխաների թվին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ահազանգել է, որ այս դեպքում պետություններին լուրջ մարտահրավեր կնետվի առողջապահության և սոցիալական ապահովման ոլորտներում:
Բացի այդ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում շեշտվում է, որ ներկայումս ողջ աշխարհում տարեց մարդիկ ենթարկվում են խտրականության, նվաստացումների և բռնության:
‘