‘Շուտով Երևանի երբեմնի խորհրդանիշերից մեկի ճակատին կփայլատակի «Երևան Սիթի» անունը. Մամուլ’

1670

Երևանի նախկին «Փակ շուկան», որը պետք է դառնա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին) բոլորովին չպատկանող հերթական սուպերմարկետը, ար­դեն համալրվում է սարքավորումներով: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու ներկայացնում լուսանկար, որի վրա պատկերված են, թե ինչպես են ապագա սուպերմարկետի տարածք մտցնում «վիտրաժները»:

Թերթը հավելում է. «Սպասվում է, որ սուպերմարկետը կսկսի գործել արդեն սեպտեմբերի մեկից: Այսպիսով՝ կարելի է Փակ շոկայի հարցը համարել փակված: …Հատկանշական է ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի արձագանքը այդ գործընթացներին: Ընդամենը մի քանի նվնվոց, մի երկու մեղմ դատապարտող հարցազրույց, ու վերջ: Դատախազության և ոստիկանության պահվածքի մասին հիշատակելն անգամ ավելորդ է՝ հուշարձան շենքի ավերման մեկուկես տարիների ընթացքում նրանց գոյությունն ընդհանրապես չերևաց: Այնպես որ շատ շուտով Երևանի երբեմնի խորհրդանիշերից մեկի ճակատին կփայլատակի «Երևան Սիթի» բարձր և վսեմ անունը»:

Նախորդ հոդվածը‘Վառվում է Օստանկինո հեռուստակայանը ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանի եղբոր «Էյր Արմենիան»՝ նոր ազգային ավիափոխադրող. Մամուլ’