‘Շուրջ 10 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն քաղաքապետարանի մոտից (լրացված, ֆոտոշարք)’

2940

Հենց նոր քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ փորձեցիn ֆլեշմոբ իրականացնել, սակայն տարածքում հսկող ոստիկանները հայտարարեցին, որ քաղաքապետարանը ֆլեշմոբ անելու տեղ չի և հարձակվեցին քաղաքացիների վրա: Մեր ունեցած տեղեկություններով 8-10 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն:

______

21:31

Հայտնի է դարձել, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանություն քաղաքապետարանի աստիճաններին նստելու համար: 2 քաղաքացիների ազատ են արձակել, մնացածը դեռ ոստիկանությունում են:

Գայանե Մելքոմյան այս կապակցությամբ ֆեյսբուքում գրել է.
Ոստիկանները մոտ երկու ժամ առաջ քաղաքացիներին բերման ենթարկեցին իրենց իբր օրինական պահանջը չկատարելու համար, որովհետև քաղաքացիները նստել էին քաղաքապետարանի աստիճաններին. սա էլ իբր հասարակական կարգի խախտում կամ այլոց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակում էր։ Մինչև այս ժամը և հենց այս պահին ոստիկանները պատնեշ են կազմել աստիճանների դիմաց և չեն թողնում մարդկան բարձրանալ աստիճանների վրա։ Միևնույն ժամանակ մինչ այս պահը և հենց այս պահին ոստիկանների պատնեշի հետևում՝ աստիճանների վրա, նստած և կանգնած են մի քանի քաղաքացի։ Փաստորեն աստիճաններին բարձրանալն իրականում իրավախախտում չէ։ Եթե իրավախախտում չէ, ապա ինչու՞ ոստիկանները մեզ ևս թույլ չեն տալիս բարձրանալ աստիճաններին և ի՞նչ «օրինական» պահանջով նրանք բերման ենթարկեցին երեք քաղաքացու։ Եթե ոստիկանության պահանջն օրինական էր և աստիճաններին բարձրանալը՝ իրավախախտում, ապա ինչու՞ հենց հիմա ոստիկանները չեն պահանջում քաղաքացիներից իջնել մայթ, իսկ պահանջը չկատարելու դեպքում ինչու՞ նրանց բերման չեն ենթարկում իրավախախտման համար։ Փաստորեն այսպիսով ոստիկանները կա՛մ աչք են փակում անօրինականության վրա՝ չկատարելով իրավախախտումները կանխարգելելու իրենց հիմնական գործառույթներից մեկը, կա՛մ հենց այս պահին և հենց իրենք խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի և խաղաղ հավաքի սահմանադրական իրավունքները։ Այստեղից հերթական և նույն հետևությունը՝ ոստիկաններն առաջնորդվում են ո՛չ թե օրենքի պահանջով, այլ քաղաքական կամ կամայական որոշումներով։
ՀՀ Ոստիկանություն՝ այ քեզ խայտառակություն

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մուն. Մտադիր եմ պնդել, որ Դամասկոսը թույլ տա այցելել քիմիական գրոհի վայրը’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Լենոնի նշանավոր փիրուզագույն պիջակը աճուրդում վաճառվել է 10 հազար դոլարով’