‘Շուրջ 500 վանաձորցիներ գրոհել են Լոռու դատախազության շենքը. Ֆոտոշարք’

1311

Lorinews.am-ը հաղորդում է, որ բազմաթիվ Վանաձորցիներ այսօր բողոքի ցույցի են ելել ի պաշտպանություն 2012թ-ին «Մուշ»  ռեստորանում փաստաբան Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի և Վերանյան եղբայրների: Հավաքվածները մեկ ժամ պուրակում մնալուց հետո քայլերթով շարժվել են դեպի Լոռու գլխավոր դատախազության շենք ու հանդիպում պահանջել դատախազի հետ: Վերջինս, իհարկե, հանդիպման չի իջել դատախազության բակ, սակայն իր մոտ է հրավիրել բողոքավորներից մի քանի հոգու՝ փաստաբանի հետ միասին: Մինչ դատախազի մոտ փաստաբանն ու մի քանի հոգի քննարկումներ էին անում, շենքի դիմաց հավաքվածները պահանջում էին արդար դատաքննություն:

Շուրջ մեկ ժամ անց դատախազի մոտից դուրս եկած փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ու հավաքված քաղաքացիներին տեղեկացրել է, որ դատախազը հայտնել է, որ իրենց բողոքը կհասցնի գլխավոր դատախազին ու մեկ անգամ ևս գործը կուսումնասիրվի:

Մանրամասները՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘Հանդիպում Գյումրիի կենտրոնական շտաբում ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Կոնգրեսի 7 անդամներ բերման են ենթարկել իբր «խուլիգանության կասկածանքով»’