‘
Գերմանիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցները՝ սոցիալ-դեմոկրատները, այդքան էլ լավ չգիտեն, թե ինչպես արձագանքեն քվերկեության արդյունքներին: Մի կողմից՝ նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ մյուս կողմից՝ սա իրենց սպասածից քիչ է:
Կուսակցության առաջնորդ Պեեր Շտայնբրյուքը նշել է, որ մտադիր չէ որևէ դաշինք կազմել, ինչպես նաև՝ քաղաքական խաղեր խաղալ, հայտնում է Euronews-ը:
Ամենայն հավանականությամբ՝ սոցիալ-դեմոկրատները ստիպված կլինեն փոխել իրենց առաջնորդին, և հնարավոր է, որ հենց այդ ժամանակ էլ, այսպես կոչված՝ կառավարական «մեծ դաշինքի» շուրջ բանակցություններ տարվեն Մերկելի հետ:
Վերլուծաբանները այժմ քննարկում են սոցիալ-դեմոկրատների կողմից թույլ տրված սխալները, որոնք տանում են դեպի Շտայնբրյուքի կողմից չափազանց շռայլորեն իրականացված նախընտրական քարոզարշավը, ինչն այդքան էլ ընկալելի չէ այդ կուսակցության հասարակ ընտրողի համար:
Գերմանական Die Zeit շաբաթաթերթի լրագրողը հայտնում է, թե սոցիալ-դեմոկրատների հիմնական սխալն այն է, որ նրանց թեկնածուն և ծրագիրը չեն համապատասխանում միմյանց: Մինչդեռ, նշում է թերթը, Մերկելը, միանգամայն հաջող կերպով, ներկայանում էր որպես գերմանացի ազգի կատարյալ մայր:
‘