‘Շվայնշտայգեր. Ես փոքր-ինչ տխուր եմ այն բանի համար, ինչ պատահեց բրազիլացիների հետ’

987

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Բրազիլիային ջախջախիչ պարտության մատնելուց  հետո իր ափսոսանքն է հայտնել  այս հակամարտության նման ավարտի համար և իր հարգանքի խոսքն է ասել բրազիլացի ֆուտբոլիստների հասցեին:  

«Շատ հաճելի էր խաղալ բրազիլացիների դեմ: Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք, բայց ես մի փոքր տխուր եմ, այն բանի համար, ինչ պատահեց բրազիլացիների հետ: Նրանք շատ լավ հավաքական ունեն և մեծ աշխատանք են կատարել: Ես տխուր եմ, որովհետև Նեյմարն ու Տյագո Սիլվան չկարողացան դաշտ դուրս գալ և խաղալ մեզ հետ:  Կարծում եմ, որ Բրազիլիայի՝ կիսաեզրափակչում հանդես գալն արդեն իսկ մեծ արդյունք է:

Մենք շատ լավ մրցաշար ենք անցկացնում: Ցանկացած թիմ, որը եզրափակիչ է անցնում, արժանի է հաղթող դառնալու: Հավատում եմ, որ մենք կկարողանանք դա անել», — գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեկնաբանում լատինաամերիկյան մամուլը:

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ տուգանեց «Ցարիցինո»-ին, բայց 1 % շահույթի չափով ‘
Հաջորդ հոդվածը‘Վոլոգդայի մարզից արտաքսված միգրատների թվում հայեր կան’