‘Շվարցենեգերը Թրամփին համեմատել է «եփած մակարոնի» հետ’

2826

Դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կարծիքով՝  Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նման էր «փոքրիկ ճլորած մակարոնի»: Շվարցենեգերը ամերիկյան առաջնորդի ելույթը մամլո ասուլիսում անվանել է ամոթալի:

«Ես ինձ հարց էի տալիս՝ ե՞րբ նրանից ինքնագիր կխնդրեք կամ սելֆի»,- ասել է Շվարցենեգերը Twitter-ի իր էջում դրված տեսաուղերձում:

Դերասանի կարծիքով՝ Թրամփը դավաճանել է ամերիկյան հետախուզությանը, արդարադատության համակարգին և, ընդհանրապես՝ երկրին: «Դուք ԱՄՆ նախագահն եք, չպետք է դա անեիք: Ձեզ ի՞նչ է պատահել»,- հարցնում է Շվարցենեգերը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Խաչիկասրյանական «հայրենասիրությունը» թափ է հավաքում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Բարսելոնայի մրցակիցը Գամպերի գավաթի խաղում’