‘Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը հայտարարել է իր նշանադրության մասին’

1080

Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավի միակ որդին՝ Կառլ Ֆիլիպը, ուրբաթ օրը հայտարարել է իր նշանադրության մասին: Արքայազնի ընտրյալը Սոֆյա Հելկվիստն է, որի հետ նա հանդիպում  է արդեն մի քանի տարի, տեղեկացրել է Շվեդիայի արքայական տան մամլո ծառայությունը:

Նշանադրության առիթով զույգն արդեն շնորհավորանքներ է ստացել Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի կողմից:

Հարսանիքի օրը դեռ չի որոշվել, սակայն ենթադրվում է, որ այն կկայանա 2015 թ. ամռանը:

Կառլ Ֆիլիպը շվեդական գահաժառանգների ցուցակում երրորդն է՝ իր ավագ քրոջից՝ գահաժառանգ Վիկտորյայից և 2011 թ. փետրվարին ծնված նրա դուստր Էսթելից հետո:

Կառլ Ֆիլիպը, որ ծնվել է 1979 թ., կյանքի առաջին տարում կրել է գահաժառանք արքայազնի տիտղոսը: Սակայն 1980 թ. սահմանադրական փոփոխությամբ գահաժառանգության կարգը փոխվեց՝ ըստ ավագության սկզբունքի:

Հարսնացուն՝ Սոֆյա Հելկվիստը, ծնվել է 1984 թ.: Նա հաշվապահություն է ուսանել Նյու Յորքում, ինչպես նաև յոգայի հրահանգչի դիպլոմ ունի: 2010 թ. Սոֆյան հիմնադրել է Հարավային Աֆրիկայի անապահով ընտանիքների երեխաների օգնության կազմակերպություն՝ Project Playground: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ե՛տ տվեք մեր հպարտությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Կայացել է Կոնգրեսի վարչության նիստը’