‘Շվեդիայի պատմության ընթացքում կայացվել է առաջին դատավճիռը ցեղասպանության մեղադրանքով’

650

Շվեդիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ծագումով ռուանդացի Շվեդիայի քաղաքացի Ստանիսլավ Մբանենանդեին՝ Ռուանդայում թութսի ցեղախմբի գենոցիդին մասնակցելու համար, հաղորդում է The Local-ը: Սա դարձել է երկրի պատմության մեջ տվյալ հոդվածով առաջին դատավճիռը:

Դատարանը պարզել է, որ Մբանենանդեն մասնակցել է 1994 թ. ապրիլ-մայիսի իրադարձություններին, երբ ռազմական հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկան խուտու ցեղախմբի ներկայացուցիչները և սկսեցին ոչնչացնել Ռուանդայի էթնիկ փոքրամասնությանը՝ թութսիներին: Դատարանը պարզել է, որ այդ դեպքերի ժամանակ  Մբանենանդեն եղել է գրոհայինների ոչ ֆորմալ առաջնորդներից մեկը և անձամբ է ինքնաձիգից կրակ բացել մարդկանց վրա: Նա եղել է  ծայրահեղական հայացքներ ունեցող խուտու երիտասարդների գաղափարական առաջնորդը: Ռուանդայում Մբանենանդեն հեռակա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Շվեդիա էր ժամանել 2007 թ. և մեկ տարի անց ստացել այդ երկրի քաղաքացիություն: 2012 թ. նա ձերբակալվել էր միջազգային հայտով:

Ռուանդայում ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 800 հազար մարդ: Ռուանդայի հարցով միջազգային դատարանը թութսիների ցեղասպանության կազմակերպիչներին և գաղափարախոսներին դատապարտել է ցմահ ազատազրկման, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Վաճառելով «ՀայՌուսգազարդի» 20 %-ը՝ Հայաստանը կհայտնվի տնտեսական շրջափակման մեջ’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Ռումինիայում՝ ընդդեմ նախագահի վիրավորական արտահայտությունների’