Շվեդիայի պատվիրակությունը կայցելի Թուրքիա

168

Շվեդիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 5-6-ին կայցելի Թուրքիա, բանակցություններ կանցկացվեն արտահանձնման վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ի գծով հուշագրի շրջանակներում, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Շվեդիայից և Ֆինլանդիայից արտահանձնման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են (այն անձանց, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչության մեջ)։ Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային կհանձնեն FETO -ի (իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որն արգելված է այդ երկրում) և Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հուշագրի շրջանակներում։ Շվեդիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը մեր երկիր կայցելի հոկտեմբերի 5-6-ին։ Բանակցություններ կընթանան արտահանձնման վերաբերյալ»,- հաղորդել է Բոզդաղը։

Ըստ նրա՝ սպասվում է նաև Թուրքիայի ԱԳՆ պատվիրակության այցը Ֆինլանդիա՝ բանակցություններ վարելու համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմ
Հաջորդ հոդվածըՀյուսիսային Օսեթիայի անցակետում զորակոչային կետ է բացվելու