Շվեդիայի վարչապետը վստահ է, որ Թուրքիան կվավերացնի իրենց դիմումը

46

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ արդեն այս աշնանը թագավորությունը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, և դա տեղի կունենա, երբ թուրքական խորհրդարանն ամառային արձակուրդից հետո սկսի աշխատանքը։

«Վիլնյուսում մենք համաձայնության ենք եկել ՆԱՏՕ-ին մեր անդամակցության շուրջ, և ես վստահ եմ, որ այդ պայմանավորավածությունն ուժի մեջ է»,- Նյու Յորքում STV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է շվեդ քաղաքական գործիչը։

Թուրքիայում SVT-ի թղթակից Թոմաս Թուրենը շվեդ վարչապետի պես լավատես չէ, քանի որ, ըստ նրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղարկած ազդանշանները խոսում են այն մասին, որ Թուրքիայի մասով հարցն առայժմ վերջնականապես լուծված չէ։ Թուրքական կողմը, առաջվա պես, դեռ բավարարված չէ, թե Շվեդիան ինչպես է կատարում ստանձնած պարտավորությունները իր տարածքում բնակվող քուրդ ակտիվիստների վերաբերյալ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական գործունեություն իրականացնողներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊակիստանը հերքել է Ուկրաինային զենք մատակարարելու լուրը
Հաջորդ հոդվածըՕնիշչենկո․ ՌԴ-ում խոլերայի հարուցիչի հետ կապված իրավիճակը վերահսկվում է