‘Շվեդիայի վարչապետ. Շվեդիան ՆԱՏՕ չի մտնի, բայց ավելի կսերտացնի կապերը դաշինքի հետ’

822

Շվեդիան մտադիր չէ մտնել ՆԱՏՕ, սակայն շփումները դաշինքի հետ կարող են ավելի սերտանալ: Այս մասին այսօր հայտարարել է թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենը, որը պաշտոնական այցով ժամանել է Տալլին:

Համատեղ մամլո ասուլիսում Էստոնիայի կառավարության ղեկավար Տաավի Ռիյվասը տեղեկացրել է, որ երկու պետությունների ղեկավարների տեսակետները անվտանգության հարցերի վերաբերյալ միանման են: Էստոնացի վարչապետի խոսքով՝ Շվեդիան Էստոնիայի ամենակրևոր առևտրային գործընկերներից է. թագավորությանը բաժին է ընկնում էստոնական ներմուծման 25 %-ը:

Ասուլիսում Լյովենին հարց է ուղղվել, թե ինչ գործողությունների կդիմի Շվեդիան, եթե Ռուսաստանը հարձակվի Էստոնիայի վրա: Շվեդական կառավարության ղեկավարը պատասխանել է , թե «հարցը չափազանց շահադիտական է», ուստի ինքը դրան չի պատասխանի: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կադիրովը քննադատել է ինտերնետը և առաջարկել անջատել այն’
Հաջորդ հոդվածը‘Անկարայում «զուգահեռ կառույցի» դեմ պայքարի նոր ալիք է սկսվել’