‘
Անհաջող որոշումներն ու այն ապրանքները, որոնք շուկայում հաջողություն չեն ունեցել, արդեն տեղ կգտնեն ոչ թե պատմության աղբանոցում, այլ ապակու տակ. շվեդական Հելսինգբորգում պատրաստվում են բացել «Անհաջողությունների թանգարանի» դռները:
60-ից ավելի ցուցանմուշների հավաքածուում իրենց տեղն են գտել՝ սպառողների շրջանում ընդունում չգտած, կանաչ տուփով «Հայնց» կետչուպը, թափանցիկ «Պեպսի-Կոլան», «Մոնոպոլիա» խաղը՝ Թրամփի պատկերով, «Հառլի Դևիդսոն» օդեկոլոնը և այլն:
Հոգեբույժ Սամյուել Վեսթը որոշել է ոչ թե թաքցնել, այլ հավաքել կոմերցիոն անհաջողությունները: «Մենք գիտենք, որ որոշումների 80-90 տոկոսն ավարտվում է ձախողումով: Բայց դուք դրանց մասին ոչ մի տեղ չեք կարդա, այդ ապրանքները ոչ մի տեղ չեք տեսնի, դրանց մասին ընդհանրապես ընդունված չէ խոսել: Մինչդեռ մենք պետք է դաս քաղենք մեր անհաջողություններից… Եվ հենց միայն դրա համար մենք պետք է հնարավորություն ունենանք ծանոթանալու դրանց հետ»:
Ապագա թանգարանի հոգաբարձու դոկտոր Վեսթը երկար տարիներ զբաղվել է հաջողության և ձախողումների ուսումնասիրությամբ: Նա հայտարարել է, որ նախագիծը մտահղացել է Խորվաթիայում, «կոտրված սրտերի» տեղական հավաքածուն տեսնելուց հետո:
Փոխանցում է euronews-ը:
‘