Շվեդիայում ՔԲԿ կողմնակիցներն այրել են Էրդողանի խրտվիլակը

124

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակն այրել են Շվեդիայի խորհրդարանի շենքի առջև, որտեղ սպասում էին Անկարայի համաձայնությանը ՆԱՏՕ ընդունվելու վերաբերյալ։ Ստոկհոլմի ոստիկանությունն ընդամենը հետևել է տեղի ունեցող իրադարձություններին, գրում է թուրքական Yeni Safak թերթը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգն ավելի վաղ հայտարարել է, թե հույս ունի, որ առաջընթաց կլինի այս տարվա աշնանը թուրքական խորհրդարանի նիստերը վերսկսվելուց հետո դաշինքին Շվեդիայի անդամակցությունը Թուրքիայի կողմից հաստատելու հարցում։

Աղբյուրը Էրդողանի վարչակազմում РИА Новости-ին հաղորդել է, որ այդ հարցով Անկարայի վրա ճնշում գործադրելն անթույլատրելի է և անիմաստ։

«Շվեդիայում, որը ձգտում է ստանալ Թուրքիայի համաձայնությունը ՆԱՏՕ ընդունվելու հարցում, չեն դադարում հարձակումները ազգային և հոգևոր արժեքների նկատմամբ։ Քրդական բանվորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության կողմանակիցները հավաքվել են մայրաքաղաք Ստոկհոլմում և շվեդական խորհրդարանի շենքի առջև այրել են, իբր՝ Էրդողանին պատկերող խրտվիլակը։ Փոխանակ սադրանքը դադարեցնելու՝ մոտակայքում գտնվող ոստիկանությունը, ինչպես միշտ, դիտել է, թե ինչ է կատարվում»,- գրում է պարբերականը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ ԶՈՒ-ն վերսկսել է հակաահաբեկչական գործողությունները Նիգերում
Հաջորդ հոդվածըՌԴ պատվիրակությունը նոտա է պատրաստում ԱՄՆ ներկայացուցչի սպառնալիքների կապակցությամբ