‘Շվեդիայում 20-ամյա հավաքարարուհու պատճառով գնացքը բախվել է բնակելի շենքին’

641

Շվեդիայում 20-ամյա մի հավաքարարուհի գնացք է փախցրել և չկարողանալով կառավարել այն՝ բախվել է մոտակա բնակելի շենքին, հայտնում է newsru-ն, վկայակոչելով The Local պարբերականը:

Տան 5 բնակիչները հրաշքով ողջ են մնացել, իսկ միջադեպի մեղավորը լուրջ վնասվածներով հոսպիտալացվել է:

Ստոկհոլմի տրանսպորտային անվտանգության  պատասխանատները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է աղջկան հաջողվել գնացքի ղեկին նստել։ Նրանց խոսքերով ՝գնացքը մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի արագությունը, այդ իսկ պատճառով  դուրս է եկել գծերից և 25 մետրր սլանալուց հետո բախվել հանդիպակաց շենքին:

Այժմ երկաթուղային կայարանը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է։ Պարբերականը չի նշում, թե որտեղ է աշխատել հավաքարարը։

Գնացքն առևանգած 20-ամյա աղջկա նկատմամբ նախաքննություն է անցկացվում:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Հալեպի համալսարանում’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանում շարունակվում են ոստիկանության եւ անարխիստենրի միւեւ բախումները’