‘
Շվեդիայում պատմության մեջ առաջին անգամ փոխպատվաստված արգանդով կինը ծննդաբերել է: 36-ամյա կինը, որը ծնվել էր առանց արգանդի, դոնորական օրգանն ստացել է իր 61-ամյա ազգականուհուց:
Մինչև այսօր նման ախտորոշմամբ կանայք երեխա ունենալու մի միջոց ունեին՝ փոխնակ մայրությունը:
Կինը Շվեդիայում փորձնական նախագծի ինը մասնակիցներից մեկն է: Ծրագրի շրջանակներում մեկ տարի առաջ նա արգանդի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել: Մասնակից կանանցից ոմանք ծնվել են առանց արգանդի, մյուսների այդ օրգանը հեռացվել է արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով: Հաղորդվում է, որ տվյալ պահին նախագծի ևս երկու մասնակիցներ հղի են:
Արգանդի փոխպատվաստումը չափազանց բարդ վիրահատություն է: Մինչ այս՝ արգանդի փոխպատվաստում կատարվել է երկու անգամ՝ Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում, սակայն երկու անգամ էլ վիրահատված կանանց չի հաջողվել ծննդաբերել: Փոխանցում է BBC-ն:
‘