‘Շվեդների անհավանական արկածները Գերմանիայում’

866

Ֆանտաստիկ հանդիպում կայացավ Բեռլինում, որտեղ Գերմանիայի հավաքականը 2014թ.  աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի C խմբում ընդունել էր Շվեդիայի հավաքականին:

Գերմանացիները խաղի ավարտից 30 րոպե առաջ առջեւում էին 4:0 հաշվով՝ ունենալով բացահայտ առավելություն:

Թվում էր, թե շվեդները այս իրավիճակում միայն մրցավարի սուլիչին պետք է սպասեին՝ էլ ավելի խոշոր հաշվից խուսափելու համար: Բայց տեղի ունեցավ իսկական հրաշք: Զգոնությունը թուլացրած գերմանական մեքենայի պաշտպանությունն ու դարպասապահը սկսեցին մեկը մյուսից ետեւից կոպիտ սխալներ թույլ տալ, եւ շվեդները իրենց մեջ ուժ գտան 30 րոպեում չորս անգամ գրավել գերմանացիների դարպասը, ընդ որում՝ վերջին գոլը խփեցին լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին: Անհավանական հանգուցալուծում, որը մեծագույն հաճույք պատճառեց ֆուտբոլի սիրահարներին: Այս հանդիպումը պատմության մեջ  արժանի տեղ կգրավի:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, C խումբ

Գերմանիա – Շվեդիա` 4:4

Կլոզե, 8, 15, Մերտեսակեր, 39, Օզիլ, 56

Իբրահիմովիչ, 62, Լուստիգ, 64, Էլմանդեր, 76, Էլմ, 90+3


Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլին կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել նոր կառավարության կազմը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել կրակը Իդ ալ-Ադխ տոնի օրերին ‘