‘
Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորմանը միացած շվեդուհու երեքամյա որդին զոհվել է նռնակով խաղալիս, երկուշաբթի հաղորդել է STV հեռուստաալիքը:
Երեխան զինամթերքը գտել է իրենց տանը, սկսել է խաղալ դրանով, և նռնակը պայթել է: Երեխայի կողքին նրա ավագ եղբայրն է եղել, որը բեկորային վերքեր է ստացել: Միջադեպի ստույգ ամսաթիվը չի նշվում: Երեխայի մահվանից հետո շվեդուհին վերադարձել է հայրենիք:
Շվեդիայի քաղաքացուհին, հեռուստատեսության տվյալներով, Սիրիայում միացել է գրոհայիններին 2015 թ.: Նա հաճախ է իր երեխաների լուսանկարները տեղադրել Facebook սոցիալական ցանցում, ընդ որում՝ երեխաները հաճախ լուսանկարվել են զենքը ձեռքներին:
Շվեդական իշխանությունների տվյալներով՝ ԻՊ-ի գրոհայինների շարքերում այսօրվա դրությամբ այդ երկրի առնվազն 180 քաղաքացի կա, այդ թվում՝ 60 երեխա: Ծայրահեղականները երեխաներին մարզում են, որպեսզի նրանք հետագայում շարունակեն իրենց գործը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘