‘Շվեյցարիայում գործարկվել է ամենաերկար կախովի կամուրջը՝ Խնձորեսկի մրցակիցը’

4119

‘

Շվեյցարական Ցերմաթ գյուղաքաղաքի մոտ բացվել է աշխարհում ամենաերկար կախովի հետիոտն կամուրջը, փոխանցում է BBC-ն: Նրա երկարությունը գրեթե կես կիլոմետր է: “Եվրակամուրջ” (Europabrücke) անունն ստացած կամուրջը ձգվում է Գրաբենգրուֆեր կիրճի վրայով՝ 85 մետր բարձրության վրա: Ցերմաթի տուրիստական գործակալությունը պնդում է, որ դա ամենաերկար կախովի կամուրջն է, թեեւ՝ ոչ ամենաբարձրը:

Ավստրիական Ռոյտտեի 405-մետրանոց կամրջի բարձրությունը գետնից 115 մետր բարձրություն ունի: Ցերմաթի կամրջի ճոպանները շուրջ 8 տոննա են կշռում: Կամուրջը Շվեյցարիայի եւ Իտալիայի սահմանին գտնվող Գրեհեն եւ Ցերմաթ քաղաքները կապող զբոսաշրջային երթուղու մի մասն է: Կամրջից լավ տեսանելի է Մատտերհորն հայտնի լեռը:
Նշենք, որ 2012-ից ի վեր նմանատիպ մի կամուրջ է բացվել Հայաստանում՝ Սյունիքի Խնձորեսկ գյուղում, որը կապում է գյուղի հին՝ ժայռակոփ հատվածը նորի հետ: Խնձորեսկի կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա:

‘

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ փոխնախագահ. Մերձբալթյան երկրների համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Ռենատու Սանչեսը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում ‘